Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Իսպանացի դարպասապահը այս կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում:
«Կարևորը այն ճանապարհն է, որ դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևոը այն նպատակը չէ, որը դու վերցնում ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ դրանք գալու են անպայման:
Եվ ես կարծում եմ, որ կարող եմ ասել առանց վարանելու, որ սա երազանքների իրականացման ճանապարհ էր»,- գրել է Կասիլյասը: