Թենիսի աշխարհը ևս շնչում է

Թենիսի աշխարհը ևս շնչում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՔայլ առ քայլ աշխուժանում է նաև թենիսի աշխարհը։ Իտալական Պալերմոյում շարունակվում է WTA մրցաշարը, որտեղ հերթական հաղթանակը տարավ չեխ Կրիստինա Պլիշկովան։ Եղանակային շատ դժվար պայմանների պատճառով թենիսիստները՝ Պլիշկովան և հույն Մարիա Սակկարին ստիված էին սպասել տեղի ժամանակով մինչև գիշերը ժամը երկուսը։

Պլիշկովան պարտության մատնեց մրցակցուհուն 6:4, 6:4 հաշվով և հաջորդ փուլում նա սպասում է իտալուհի Սարա Էրրանիին։ Կորոնավիրուսային համավարակից հետո Պալերմոյի մրցաշարն առաջին է, որով նաև վերսկսվել են մարտից դադար վերցրած միջազգային մրցաշարերը։ Ավելի քան 250 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարը կընթանա մինչև օգոստոսի 9-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում