Սանչոյի աշխատավարձը ՄՅՈՒ-ում տարեկան 17,6 մլն եվրո կկազմի. Բորուսիայում նա 6 մլն է ստանում

Սանչոյի աշխատավարձը ՄՅՈՒ-ում տարեկան 17,6 մլն եվրո կկազմի. Բորուսիայում նա 6 մլն է ստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ աշխատավարձի չափի վերաբերյալ:

Sport Bild-ը հայտնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագիրը: Այն նախատեսված կլինի 5 տարով, իսկ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 340 հազար ֆունտ (ավելի քան 377 հազար եվրո):

Այսպիսով, Սանչոյի տարեկան աշխատավարձը ՄՅՈՒ-ում կկազմի 17,6 մլն եվրո: «Բորուսիայում» ֆուտբոլիստը տարեկան 6 մլն եվրո է ստանում: Եթե նա մնա ակումբում, ապա նրա աշխատավարձը կաճի 10 մլն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն և «Բորուսիան» դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ: Գերմանացիները Սանչոյի համար 120 մլն եվրո են պահանջում, իսկ մանկունիացիները պատրաստ չեն այսքան վճարել:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում