Խամեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

Խամեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Ատլետիկոյին» միանալուն: Այս մասին տեղեկացնում է լրագրող Պեդրո Պարադոն:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տեղափոխությունը տեղի կունենա այս ամռանը: Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» մոտ է 10-15 միլիոն եվրո վճարել 29-ամյա կոլումբացի կիսապաշտպանի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են գնել ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում