ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարներն այսօր մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի (ակումբային, ազգային և երիտասարդական հավաքականների) վերսկսումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մանրամասնորեն քննարկվել են ազգային հավաքականների՝ սեպտեմբերի կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները: ՈՒԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանան ապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը:

Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունը մարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայում առայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբեր երկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը:

Քննարկվեցին նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը, ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021 թ. գարուն տեղափոխելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում