USD
EUR
RUB

Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.amԱրիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը:

Գրառումն ամբողջությամբ` ստորև.

«Սիրելի ընկերներ,

Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը:

Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ
ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:

Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:

Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:

5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ` շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:

Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:

Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:

Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»:

Լրահոս
Հավաքականի 3 ֆուտբոլիստ Whoscored-ի վարկածով` ԱL-ի C դիվիզիոնի 2-րդ խմբի` տուրի խորհրդանշական հավաքականում Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց 9-րդ տուրում, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող Սոլոմոն Ուդոն նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում Ազարը չի խաղա Բարսելոնայի դեմ Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին (տեսանյութ) Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում Հայերի հզոր երթը. Մխիթարյանը՝ Լոս Անջելեսի բողոքի ցույցերի մասին Հայաստանի համար. Ալաշկերտի չեռնոգորացի դարպասապահի գրառումը՝ Ադրբեջանին հաղթելուց հետո Արցախում արիաբար զոհվել է Նաիրի բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը Բաչկով․ Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան (լուսանկարներ) Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում Norway Chess. Արոնյանը պարտվեց 4-րդ տուրում Հովհաննես Բաչկովն այսօր կանցկացնի իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Մալանգ Սարրը կարիերան կշարունակի Պորտուի կազմում ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին Արցախին աջակցելու համար Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է բասկետբոլի պատանեկան հավաքականի նախկին անդամը Պաշտոնական. Հայաստան-Ալբանիա խաղը չեղարկվել է Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում Ադամյանն ու Օզբիլիսը իրենց աջակցությունն են հայտնել հայ զինվորներին Մխիթարյանի մտքերն Արցախում են. Ռոման աջակցում է հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է հանգիստ տալ Բունդեսլիգա․Այնտրախտը արտագնա խաղում հաղթեց Հերտային. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զիդան. Մենք հրաշալի կազմ ունենք Լիգա 1․ Լիլը հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Էդգար Բաբայանը խփել է հաղթական գնդակն ու հեռացվել խաղադաշտից ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը հաջող բուժզննում անցավ ու պայմանագիր ստորագրեց Ֆարերյան թիմը ջախջախեց Թբիլիսիի Դինամոյին, Միլանն ու Տոտենհեմը շարունակում են պայքարը․ ԵԼ-ի 3-րդ որակավորման փուլի ամփոփում Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում Դրաքսլերը հրաժարվել է տեղափոխվել Լիդս Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (տեսանյութ) Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը «Բարսելոնայի» բազան լքել է արցունքոտ աչքերով Մոուրինյո․ Կարծում եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի
website by Sargssyan