Եվրոպա լիգա․ Վուլվզն ու Բազելը քառորդ եզրափակիչում են․ հայտնի են բոլոր զույգերը

Եվրոպա լիգա․ Վուլվզն ու Բազելը քառորդ եզրափակիչում են․ հայտնի են բոլոր զույգերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՖուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

Շվեյցարական «Բազելը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ։ Միակ գնդակը խաղավերջում խփեց Ֆաբիան Ֆրայը։ Ընդհանուր դիմակայությունում «Բազելը» հաղթեց 4-0 ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Լավագույն 8 թիմերի շարքում է նաև «Վուլվերհեմփթոնը»։ «Գայլերը» Ռաուլ Խիմենեսի՝ խաղասկզբում խփած գոլի շնորհիվ հաղթեցին «Օլիմպիակոսին»։ Երկու խաղերի արդյունքում «Վուլվզը» հաղթեց 2-1։

Այսպիսով, քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են․

«Վուլվերհեմփթոն» – «Սևիլիա»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կոպենհագեն»
«Ինտեր» – «Բայեր»
«Շախտյոր» – «Բազել»։

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան օգոստոսի 10-ին և 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում