Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին․ Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է

Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին․ Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուրախ է Չեմպիոնների լիգայի վերադարձի համար։ Պորտուգալացի աստղը եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի վերադարձի կապակցությամբ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։

«Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է»,-գրել է Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում տեղադրած լուսանկարի նկարագրությունում։

 

Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» մրցակիցը «Լիոնն» է։ Առաջին խաղում ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ հաղթել է 1-0 հաշվով։ Պատասխան խաղը կայանալու է վաղը ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում