Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)

Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» ընդունել էր «Լիոնին»։

Խաղի արդեն 12-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը հստակ իրացրած 11-մետրանոցով առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն, 11-մետրանոցի իրավունք ստանալով, գնդակն ուղարկեց ֆրանսիացիների դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով։

60-րդ րոպեին պորտուգալացին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Թուրինցիներին ավելին անել չհաջողվեց։

Ընդհանուր դիմակայության արդյունքը 2-2 է, սակայն «Յուվեի» հարկի տակ խփած գոլը «Լիոնին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում