Սևիլյան ՈւԵՖԱ-ի Գավաթ/Եվրոպա Լիգայի ռեկորդ է սահմանել

Սևիլյան ՈւԵՖԱ-ի Գավաթ/Եվրոպա Լիգայի ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլյան» հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Այսպիսով «Սևիլյան» դուրս եկավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Անդալուսացիների համար դա կլինի 6-րդ եզրափակիչը ՈւԵՖԱ-ի Գավաթ/Եվրոպա Լիգայում, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի համար։ Հատկանշական է, որ նախորդ 5 եզրափակիչներում «Սևիլյան» հաղթանակ է տարել։

Նրանց մրցակիցը կորոշվի «Ինտեր»-«Շախտյոր» դիմակայության արդյունքում: Հանդիպումը կայանալու է Դյուսելդորֆում, երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում