Այաքսը ուզում է վերադարձնել Լուիս Սուարեսին

Այաքսը ուզում է վերադարձնել Լուիս Սուարեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է այս ամառ վերադառնալ Նիդերլանդներ: Այս մասին գրում են ուրուգվայական ԶԼՄ-ները:

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», որի կազմում խաղացողը հանդես է եկել 2007-2011 թվականներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամին» առաջարկ է արել Սուարեսի տրանսֆերի վերաբերյալ: Հարձակվողի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2021-ի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում