Ռոնալդուն խնդրել է Յուվենտուսի ղեկավարությանը ձեռք բերել մեքսիկացի հարձակվողի տրանսֆերը

Ռոնալդուն խնդրել է Յուվենտուսի ղեկավարությանը ձեռք բերել մեքսիկացի հարձակվողի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսին:

Ըստ Gazzetta dello Sport-ի, աստղային պորտուգալացին վստահ է, որ 29-ամյա մեքսիկացին կկարողանա օգնել «ծեր սինյորային» նոր մակարդակի հասնելու և հաջողության հասնել ոչ միայն Ա Սերիայում, այլև՝ Չեմպիոնների լիգայում: Ի դեպ, «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն համաձայն է Ռոնալդուի հետ և արդեն քննարկում է ակումբի ղեկավարության հետ Խիմենեսի տեղափոխությունը:

Մեքսիկացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում իր հաջող եկույթներով գրավել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» ուշադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում