Կարծում եմ՝ Բավարիան կհաղթի Չեմպիոնների Լիգան․ Լիպի

Կարծում եմ՝ Բավարիան կհաղթի Չեմպիոնների Լիգան․ Լիպի

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԻտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին «Բավարիային» համարում է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտ:

«Կարծում եմ՝ «Բավարիան» կհաղթի Չեմպիոնների Լիգան: Ի՜նչ հույզեր է տալիս այս թիմը, ի՜նչ դիտարժանություն: Չեմպիոնների լիգայում մասնակցում են բազմաթիվ ակումբներ, բայց ընդամենը երկու թիմ կա, որոնք այս մրցաշրջանում վստահ են իրենց զգում, և «Բավարիան» դրանցից մեկն է:

Այս «Բավարիան» նման է անթերի ֆուտբոլային մեքենայի: Նրանք ամեն ինչ ունեն՝ հավասարակշռություն, որակ, ամբողջ թիմը հիանալի է աշխատում»,- մեջբերում է իտալացի մասնագետին Calciomercato-ոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում