Մեգատրանսֆերի ակնկալիքով․ Նյուքասլը կապ է հաստատել Ռոնալդուի հետ

Մեգատրանսֆերի ակնկալիքով․ Նյուքասլը կապ է հաստատել Ռոնալդուի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Անգլիա, գրում է The Daily Telegraph-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Bellgment Nova Group ընկերությունը, որը «Նյուքասլի» հավանական գնորդն է, արդեն կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի հետ: Անգլիական ակումբի նոր սեփականատերերը ցանկանում են Ռոնալդուին տեսնել իրենց ակումբում։

Վերջերս Ռոնալդուի շրջապատը հերքեց այն լուրերը, որ նա կլքի «Յուվենտուսը»: Նախորդ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողն Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 31 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Սինգապուրյան Bellgment Nova Group-ը ներկայումս բանակցում է «Նյուքասլի» բաժնետոմսերի գնման շուրջ: Խումբը ղեկավարում են սինգապուրյան ներդրողներ Նելսոն Լոն և Թերենս Լոն, ինչպես նաև գործարարուհի Եվանգելին Շենը:

BNG-ի և «Նյուքասլի» ղեկավարության բանակցությունների միջնորդն է նաև Շիրերը: Ակումբի ներկայիս սեփականատերը՝ Մայք Էշլին, ցանկանում է վաճառքից ստանալ 340 միլիոն ֆունտ: Եթե ​​գործարքն իրականացվի, Bellgment Nova Group-ը ցանկանում է հրավիրել Շիրերին թիմ։ Նրանք արդեն առաջարկել են «Նյուքասլի» լեգենդին մարզչի կամ ակումբում որևէ ղեկավար պաշտոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում