Կվամե Անտվին վերադարձավ Լոռի

Կվամե Անտվին վերադարձավ Լոռի

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Լոռի» ՖԱ տեղեկացնում է, որ թիմ է վերադարձել Նանա Կվամե Անտվին։

20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։ «Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։

«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Վանաձորյան ակումբը հիշեցնում է, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում