Մեսսին ընդհատել է արձակուրդը Կումանին հանդիպելու համար

Մեսսին ընդհատել է արձակուրդը Կումանին հանդիպելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընդհատել է արձակուրդը, որպեսզի զրույց ունենա թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Այս մասին հաղորդում է Goal-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած Կումանի նշանակմանը՝ Մեսսին առաջվա պես վստահ չէ կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը ցանկացել է զրույց ունենալ հոլանդացի մասնագետի հետ ու դրանից հետո վերջնական որոշում կայացնել։

Հաղորդվում էր, որ 33-ամյա Մեսսին դիտարկում է «Բարսելոնայից» հեռանալու հնարավորությունը, քանի որ դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունից։ Խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում