Գոռ Լուլուկյան․ Պայքարելու ենք բարձր հորիզոնականների համար

Գոռ Լուլուկյան․ Պայքարելու ենք բարձր հորիզոնականների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՀայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ։ Խաղից հետո ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է Գոռ Լուլուկյանի հետ, որը հաշվետու խաղում դարձել էր գոլի հեղինակ։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այժմ բավական լավ մարզավիճակում ենք գտնվում, թիմի կազմը փոխվել է, հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով ենք հանդես գալիս։ Առաջին տուրի «Սևանի» հետ խաղը լավ չստացվեց մեզ համար, պարտություն կրեցինք։ Ճիշտ է, որոշ դրվագներում նույնիսկ խաղային առավելություն ունեինք, սակայն չկարողացանք մեր օգտին ավարտել խաղը»։

 «ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Այս խաղում էլ նույն սխալը թույլ տվեցինք, արագ գոլ բաց թողեցինք կրկին ստանդարտ իրավիճակից։ Շատ պահեր ունեցանք, որոնք չկարողացանք գոլի վերածել, բայց շատ ուրախ եմ, որ հավաքվեցինք, զգույշ գործեցինք ու կարողացանք նախ հավասարեցնել հաշիվը, ապա ևս երկու գոլ խփել ու հաղթել»։

 ԹԻՄԸ ՆՈՐ ՀԱՄԱԼՐԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նոր ֆուտբոլիստներ ունենք, որոնք ավելի երիտասարդ են։ Նախապատրաստական շրջանում արդեն որոշ չափով ընտելացել էին թիմին, խաղաոճին, այժմ, ճիշտ է, համագործակցությունը խաղադաշտում դեռ լիարժեք չի ստացվում, բայց հուսով եմ՝ կարճ ժամանակ անց դա էլ կշտկվի»։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Պայքարելու ենք եթե ոչ առաջին հորիզոնականի, ապա միանշանակ մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Ես ինքս կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ թիմին՝ հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշրջանում ու հասնել առաջադրված նպատակներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում