Ալաշկերտը խաղավերջում հաղթանակ կորզեց Նոայից

Ալաշկերտը խաղավերջում հաղթանակ կորզեց Նոայից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amVBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ առավելության հասավ գործող փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեին դարապսը գրավելու լավ հնարավորություններ: «Նոան» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն հյուրերը չկարողացան բացել հաշիվը:

Երկրորդ կեսն անցավ ավելի կոպիտ պայքարում, երկու թիմերն էլ մոտ էին հաջողության հասնելու լավ հնարավորություն:

Խաղավերջում տանտերերը հետզհետե ավեալցրեցին ճնշումը մրցակցի դարպասի մոտ, ինչ արդյունքում Դավիթ Դավիդյանը առաջ մղեց «Ալաշկերտին»:

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի թիմը հաղթեց նվազագույն հաշվով և 2 խաղից հետո ունի 4 միավոր: «Նոան» ունի մեկ միավոր: Հիշեցնենք, առաջին տուրում Պիկուշչակի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Շիրակի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում