«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Վան դե Բեկի հետ

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Վան դե Բեկի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել հոլանդական «Այաքսի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ, գրում է football.ua-ն։

Նշվում Է, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել 23-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ և առաջարկել է 6 տարվա պայմանագիր:

Վան դե Բեկի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը», որը, սակայն, հրաժարվել է հոլանդացի կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունից:

Դոնի վան դե Բեկի՝ «Բարսելոնա» տեղափոխության գործարքում կարող է ընդգրկվել նաև կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում