Չելսիի ֆուտբոլիստը՝ Ռոմայի դիտակետում

Չելսիի ֆուտբոլիստը՝ Ռոմայի դիտակետում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» կկարողանա որոշակի լուրջ ձեռքբերումներ կատարել՝ շնորհիվ ակումբի նոր սեփականատիրոջ Ֆրեդկինի, ով զգալիորեն ավելացրել է տրանսֆերային բյուջեն:

Ըստ TMW-ի՝ «գայլերի» գործադիր տնօրեն Գուիդո Ֆիենգան մեկնել է Լոնդոն՝ մի քանի գործարքներ կատարելու համար: Նախ, Գուիդոյին անհրաժեշտ է բանակցել «Չելսիի» հետ կիսապաշտպան Ժորժինյոյի տեղափոխության վերաբերյալ, ով ցանկանում է վերադառնալ Ա Սերիա:

Ֆիենգան կբանակցի նաև «Արսենալի» հետ կիսապաշտպան Ամադու Դիվարայի վաճառքի վերաբերյալ: Հռոմեական ակումբը նախատեսում է բաժանվել 23-ամյա ֆուտբոլիստից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում