Նապոլին բանակցություններ է վարում Պապաստատոպուլոսի տրանսֆերի շուրջ

Նապոլին բանակցություններ է վարում Պապաստատոպուլոսի տրանսֆերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՊաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է հեռանալ «Արսենալից»։

«Նապոլին» բանակցություններ է սկսել 32-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Հույն ֆուտբոլիստն ուզում է 3 տարվա պայմանագիր կնքել։ Պապաստատոպուլոսի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում