Աղբյուր․ Սիլվան երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել Չելսիի հետ

Աղբյուր․ Սիլվան երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել Չելսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

ESPN-ի փոխանցմամբ՝ բրազիլացի պաշտպանը որոշել է տեղափոխվել «Չելսի» ու արդեն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան գրանդի հետ։

Հաղորդվում է, որ մնացել են մի քանի մանր դրույթներ պայմանագիրն ամբողջացնելու համար։ Այսօր Սիլվան շփվելու է «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ։

Ավելի վաղ 35-ամյա բրազիլացին հաստատել էր, որ ՉԼ-ի եզրափակիչում «Բավարիայի» դեմ խաղը (0-1) վերջինն էր նրա համար փարիզյան թիմի կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում