Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն

Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ անցկացրել է FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Այն անցել է մասսայականության նշանաբանով: Մասնակից թիմերի քանակը գերազանցել է սպասելիքները, քանզի ասպարեզ են դուրս եկել 67 թիմեր:

Երևանի Cascade Art Playground-ի խաղահրապարակում կայացած մրցումներին ականատես են եղել բազմաթիվ մարզասերներ:ինչը վկայում է, որ մեզանում բասկետբոլը սիրված մարզաձև է:

Հաղթող է ճանաչվել «Ուրատուն», որի կազմում էին Գեորգի Պոդկոլզինը, Միքայել Պողոսյանը, Լևոն Պողոսյանը և Մանո Հալաջյանը։ Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցել են համապատասխանաբար «Varant» և «Back to Back» թիմերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում