Կումանը ևս 3 ֆուտբոլիստի հայտնել է, որ նրանք չեն մտնում իր ծրագրերի մեջ

Կումանը ևս 3 ֆուտբոլիստի հայտնել է, որ նրանք չեն մտնում իր ծրագրերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է ակումբի ևս երեք ֆուտբոլիստի, որ նրանք չեն մտնում իր ծրագրերում։

Լրագրող Ալֆրեդո Մարտինեսը տեղեկացնում է, որ Կումանը հայտնել է Արտուրո Վիդալին, Իվան Ռակիտիչին ու Սամուել Ումտիտիին, որ նրանք չեն մտնում իր ծրագրերում։

Բացի նրանցից Կումանը հրաժարվել է նաև Լուիս Սուարեսի ծառայություններով։

Ռակիտիչը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», Ումտիտին՝ 2016-ից, իսկ Վիդալը՝ 2018-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում