Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են

Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amՆախօրեին իսպանական ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին որոշել է լքել ակումբը։ Football Espana-հաղորդմամբ, ակումբը հաստատել է, որը ֆուտբոլիստը համապատասխան դիմում է ներկայացրել։

sport.ru-ն գրում է, որ արգենտինացին որոշել է օգտվել պայմանագրում առկա հնարավորությունից, ինչը թույլ է տալիս նրան յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը:

Լրագրողները, վկայակոչելով ակումբում աղբյուրը, շեշտում են, որ «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են փորձել պահել Մեսսիին, բայց այն մասին, թե ինչի հաշվին է «Բարսելոնան» ծրագրում համոզել Լիոնելին մնալ, չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում