Կուման-Մեսսի հանդիպմանը հոլանդացին հայտնել է, որ թիմում արտոնյալներ չեն լինելու

Կուման-Մեսսի հանդիպմանը հոլանդացին հայտնել է, որ թիմում արտոնյալներ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amDeportes Cuatro-ի հաղորդմամբ, Մեսսիի ու «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի միջև կայացած հանդիպման ժամանակ հոլանդացին շատ խիստ է իրեն պահել ու հայտնել, որ հանդերձարանում լիդերներ չեն լինելու:

Աղբյուրը հայտնում է, որ զրույցն անցել է ոչ թե թշնամական, այլ լարված մթնոլորտում:

Մեսսիի համար այդ դիրքորոշումն անակնկալ է եղել, և հենց դա է դարձել թիմից հեռանալու որոշում կայացնելու գլխավոր պատճառը: Այնուամենայնիվ, Կումանը հույս է կապում արգենտինացու հետ և նրան համարում է թիմի կարևորագույն օղակներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում