Բարսելոնան նոր նամակ է ստացել ֆաքսով, այս անգամ՝ Սետյենից

Բարսելոնան նոր նամակ է ստացել ֆաքսով, այս անգամ՝ Սետյենից

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Բարսելոնան» նոր նամակ է ստացել ֆաքսով: Այն ուղարկել են կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փաստաբանները: Նրանք «Բարսելոնային» խնդրել են տրամադրել այնպիսի փաստաթուղթ, որը օրինականացնում է Սետյենի և ակումբի միջև համագործակցության դադարեցումը:

Այս պահին ոչ Սետյենը, ոչ էլ նրա օգնականները չեն կարող իրենց համար նոր թիմ գտնել, քանի որ պաշտոնապես չեն տեղեկացվել պաշտոնանկության մասին:

Ինչպես նշում է El Español-ը, «Բարսելոնան», ստանալով մարզչի ներկայացուցիչների խնդրանքը, պատրաստվում է դրան պատասխանել «ժամանակին և կարգով»:

Սետյենը և նրա շտաբը նաև պահանջում են վճարել դրամական փոխհատուցում՝ պայմանագրերը ժամկետից շուտ դադարեցնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում