Աղբյուր. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից» Սուարեսի պատճառով

Աղբյուր. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից» Սուարեսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am«Mundo Deportivo»-ի իսպանական հրատարակությունը հայտնում է, թե ինչու է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել հեռանալ ակումբից։

«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից»՝ Լուիս Սուարեսի հետ իր ընկերության պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանը հեռախոսազրույցում մատնանշել էր, որ ցանկանում է ակումբից հետացնել Սուարեսին։

Հարձակվողին դուր չի եկել այդ վերաբերմունքը: Մեսսին ասել է, որ եթե ուզում են ազատվել Սուարեսից, ապա այդ մասին պետք է ուղղակիորեն հայտնեն նրան։

Երեկ հաղորդվել էր, որ անգլիական մի շարք ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մեսսիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում