Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ

Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Լրագրող Նիկոլո Սիրան հայտնում է, որ «քաղաքաբնակները» իսպանացի մասնագետին առաջարկել են նոր պայմանագիր մինչև 2022 թվականը: Կողմերն արդեն նստել են բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի արագորեն կարգավորվեն բոլոր մանրամասները:

Ակնկալվում է, որ Գվարդիոլան կստորագրի նոր պայմանագիրը և կմնա «Մանչեսթեր Սիթիում»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Խոսեպը ցանկանում է անգլիական ակումբ հրավիրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում