Transfermarketweb. Բարսելոնան դիտարկում է Լիվերպուլի ֆուտբոլիստին՝ որպես Մեսսիի փոխարինող

Transfermarketweb. Բարսելոնան դիտարկում է Լիվերպուլի ֆուտբոլիստին՝ որպես Մեսսիի փոխարինող

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Transfermarketweb-ի՝ սենեգալացու ծառայությունները կատալոնական ակումբին առաջարկվել են նրա շրջապատի կողմից:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համակերպվել է Լիոնել Մեսսիի կորստի հետ և մտադիր է իրենց առաջատարին փոխարինել «Լիվերպուլի» խաղացողով:

Նշվում է, որ գործարքի հավանական գումարը կարող է կազմել մոտ 85 միլիոն եվրո:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Մանեն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում