Մեսսին կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց անգլիական ակումբ տեղափոխվել

Մեսսին կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց անգլիական ակումբ տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am«Բարսելոնայի» և Արգենտինայի 33-ամյա աստղ Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ sport.ru-ն նշում է, որ «Մանչեսթեր Սիթին» շատ հետաքրքրված է ֆուտբոլիստով։

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն արդեն պատրաստում է իր առաջարկը: Բրիտանացիները պատրաստ են արգենտինացու համար առաջարկել մոտ 200 միլիոն եվրո։

«Քաղաքացիների» գլխավոր մարզիչը Պեպ Գվարդիոլան է, որի ղեկավարությամբ Մեսսին նախկինում խաղում էր «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Մեսսին պաշտոնական հայտ է ներկայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը դադարեցնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում