Ֆուտբոլային հաջող սպասումների օր է

Ֆուտբոլային հաջող սպասումների օր է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.am: Այսօր՝ օգոստոսի 27-ին ֆուտբոլային հաջող սպասումների օր է մեր մարզասերների համար։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առիթը Հայաստանի երեք ակումբների մասնակցությունն է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում։

Ալմաթիում, ժամը 18։00-ին, Ղազախստանի «Կայրաթին» կհյուրընկալվի «Նոան», իսկ ժամը՝ 22։30-ին, Բուխարեստում, «Ստյաուայի» հետ ուժերը կչափի «Շիրակը»։

Մեր թիմերից մեկնարկային մրցամարտը սեփական հարկի տակ՝ «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի «Ալաշկերտը»։ Նա կքննի Մակեդոնիայի «Ռենովային»։ Հանդիպման սկիզբը ՝ ժամը 20։ 00 –ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում