Արտետա․ Եթե Մեսսին գա Անգլիա, մենք բոլորս վայելելու ենք նրա խաղը

Արտետա․ Եթե Մեսսին գա Անգլիա, մենք բոլորս վայելելու ենք նրա խաղը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Լիոնել Մեսսիի՝ Անգլիայի Պրեմիեր լիգա հավանական տեղափոխության մասին։

«Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ եղել դեռևս երիտասարդ տարիներից։ Միշտ էլ տխուր է նման պատկերներ տեսնելը, քանի որ ես կարծում եմ, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է ցանկանում լքել այդ թիմը։

Չգիտեմ, թե ինչ կլինի։ Եկե՛ք սպասենք։ Եթե նա գա Անգլիա, մենք բոլորս վայելելու ենք նրա խաղը»,- Արտետայի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում