Մոուրինյուն Դիեգո Կոստային առաջարկել է տեղափոխվել Տոտենհեմ

Մոուրինյուն Դիեգո Կոստային առաջարկել է տեղափոխվել Տոտենհեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ու «կապույտների» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող են վերամիավորվել «Տոտենհեմում»: Այս մասին գրում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թիմի գլխավոր մարզիչը «Ատլետիկոյի» հարձակվողին առաջարկել է նորից վերադառնալ Լոնդոն:

Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրը «ներքնակների» հետ մեկ տարուց ավարտվում է, «Բորնմութի» հարձակվող Կալում Ուիլսոնի ավելի էժան այլընտրանքն է: Ուիլսոնի ծառայություններով հետաքրքրվում էր հենց պորտուգալացի մասնագետը: Սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը երկմտում է Կոստայի թեկնածության հետ կապված՝ հաշվի առնելով նրա տարիքն ու ներկայիս մարզավիճակը:

Դիեգո Կոստայի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Բենֆիկան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում