Հայաստանը ի նշան բողոքի լքում է մրցաշարը. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Հայաստանը ի նշան բողոքի լքում է մրցաշարը. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.amՇախմատի համաշխարհային օլիմպիադան կշարունակվի առանց Հայաստանի հավաքականի: 1/4 եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: Առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով:

Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Ավելի ուշ, սակայն, տեղեկություն է տարածվել, որ Հայկ Մարտիրոսյանի պարտիան բողոքարկվել է, քանի որ «Zoom» ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով Հայկը չի կարողացել քայլ անել: Բողոքարկումը, սակայն, չի ընդունվել: Ի նշան բողոքի՝ Հայաստանի հավաքականը հրաժարվել է շարունակել մրցաշարը և լքել է այն: Երկրորդ ռաունդը չի կայացել: Արդյունքում Հայաստանին գրանցվել է պարտություն 2-0 հաշվով:

Նշենք, որ, եթե Հայկ Մարտիրոսյանի պարտիան ավարտվեր ոչ-ոքի, իսկ շատ մասնագետների կարծիքով, դա ամենահավանական ելքն էր, ապա հավասար արդյունքով կավարտվեր նաև Հայաստան-Հնդկաստան դիմակայության առաջին ռաունդը և երկրորդ ռաունդը կսկսվեր երկու թիմերի համար հավասար հնարավորությունների պայմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում