Չելսին սահմանել է Ն’գոլո Կանտեի տրանսֆերային արժեքը․ նրանով հետաքրքրված էր Ռեալը

Չելսին սահմանել է Ն’գոլո Կանտեի տրանսֆերային արժեքը․ նրանով հետաքրքրված էր Ռեալը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԼոնդոնի «Չելսին» բազմաթիվ ձեռքբերումների մեջ կարող է հրաժարվել թիմի առաջատարներից մեկի՝ Ն’գոլո Կանտեի ծառայություններից։

Goal.com-ը, հղում կատարելով Football Insider-ին, տեղեկացնում է, որ «կապույտները» սահմանել են Կանտեի տրանսֆերային արժեքը։ «Չելսին» պատրաստ է բաց թողնել 2018 թվականի Աշխարհի չեմպիոնին, եթե նրա համար 60 միլիոն ֆունտի առաջարկ արվի։

Ավելի վաղ Կանտեի ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը»։ Սակայն իսպանական պարբերականների տեղեկությամբ՝ «Ռեալը» այս ամառ նոր ձեռքբերումներ չի կատարի։

Հիշեցնենք, որ «Չելսին» այսօր հայտարարեց Տիագո Սիլվայի տրանսֆերը ձեռքբերելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում