Աղբյուր․ Ռակիտիչը հեռանում է Բարսելոնայից․ նոր ակումբի անունը հայտնի է

Աղբյուր․ Ռակիտիչը հեռանում է Բարսելոնայից․ նոր ակումբի անունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է կատալոնական ակումբից։

Sport.es-ը գրում է, որ խորվաթ կիսապաշտպանի նոր ակումբը լինելու է «Սևիլիան», որտեղից էլ որ հենց Ռակիտիչը տեղափոխվել էր «Բարսելոնա» 2014 թվականին։

32-ամյա ֆուտբոլիստին անդալուսիական ակումբը պայմանագիր է առաջարկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ Ռակիտիչը չի մտնում իր ծրագրերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում