Ֆեդերեր․ Հասունացման տարիքում մենակությունը նպաստել է իմ հաջողություններին

Ֆեդերեր․ Հասունացման տարիքում մենակությունը նպաստել է իմ հաջողություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը պատմել է իր մոտիվացիայի մասին։

«Հաջողությունը միայն տեխնիկայի ու թենիսի մակարդակի արգասիքը չէ։ Կարևոր նշանակություն ունի տրամադրվածությունը, կյանքի նպատակն ու շրջապատը։

Ես որոշեցի թենիսիստ դառնալ, երբ 11 տարեկան էի, իսկ 14-ում հասկացա, որ ուրիշ բանի մասին չեմ մտածելու։ Եթե ես վերադառնայի անցյալ, կասեի ինձ, որ ավելի ջանասիրաբար աշխատեմ։ Մենակությունն ու մեկուսացումը նպաստել են իմ հաջողություններին»,-մեջբերում է Ֆեդերերի խոսքը Tennis World-ը։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը կորտ է վերադառնալու 2021 թվականի հունվարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում