Աաուրի փոխարեն Ֆրանսիայի հավաքական կհրավիրվի Ֆեկիրը

Աաուրի փոխարեն Ֆրանսիայի հավաքական կհրավիրվի Ֆեկիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԻսպանական «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, որտեղ նա կփոխարինի «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարին, որի Covid-19-ի պատասխանը դրական է եղել:

«Բետիսի» կազմում 2019/20 մրցաշրջանում անցկացրած 32 խաղում Ֆեկիրը դարձել է 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 24 խաղում Ֆեկիրը դարձել է 2 գոլի հեղինակ:

Ազգերի լիգայի նոր մեկնարկող առաջնության առաջին 2 տուրում Ֆրանսիան կմրցի Շվեդիայի ու Խորվաթիայի հավաքականների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում