Մանչեսթեր Սիթին Մեսսիին 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում

Մանչեսթեր Սիթին Մեսսիին 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր և 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին, տեղեկացնում է Sport.es-ը:

Լեոյին առաջարկվում է երեք տարի խաղալ մանչեսթերյան ակումբում, ապա երկու տարի ՝ «Նյու Յորք Սիթիիում»:

Արգենտինացին տարեկան 50 միլիոն եվրո կվաստակի, իսկ 250 միլիոնը կստանա բոնուսների միջոցով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը 280 միլիոն եվրո է ակնկալում ստանալ Մեսսիի դիմաց:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում