Նագատոմոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում

Նագատոմոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՃապոնացի պաշտպան Յուտո Նագատոմոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում: Ըստ Téléfoot- ի՝ 33-ամյա խաղացողը շուտով կմիանա «Մարսելին»՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Ըստ աղբյուրի, Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստը (122 հանդիպում ազգային հավաքականի կազմում) արդեն մեկնել է Մարսել՝ բուժզննում անցնելու համար: Դրանից հետո Նագատոմոն մեկ տարվա պայմանագիր կկնքի Մարսելի հետ:

Վերջին 2,5 մրցաշրջաններում Նագատոմոն խաղացել է «Գալաթասարայում»: Դրանից առաջ նա հանդես էր գալիս Միլանի «Ինտերի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում