Մեսսին յուրաքանչյուր մարզման բացակայության համար տուգանք կվճարի

Մեսսին յուրաքանչյուր մարզման բացակայության համար տուգանք կվճարի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը, քանի դեռ արգենտինացին չի սկսել թիմի հետ մարզումները: Այս մասին Twitter- ում հայտնել է լրագրող Թանկրեդի Պալմերին:

Ըստ աղբյուրի՝ Մեսսին օրական վաստակում է 110 հազար եվրո: Հենց այսքան գումարն է կորցնելու 33-ամյա արգենտինացին ամեն օր:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրեց «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Դրանից հետո, Մեսսին հրաժարվել է ժամանել թիմի բժշկական հետազոտությանը:

Մեսսին Բարսելոնայում է խաղում 2004 թվականից: Կատալոնացիների կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 731 հանդիպում, խփել 634 գոլ, դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն ու չորս անգամ դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում