Նապոլին հրաժարվել է գնել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին

Նապոլին հրաժարվել է գնել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am:  Իտալական «Նապոլին» այլևս հետաքրքրված չէ ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին գնելուց, տեղեկացնում է CalcioNapoli24-ն:

Նախկինում նշվում էր, որ նեապոլյան ակումբը պատրաստ էր Վլաշիչի համար 20 միլիոն եվրո վճարել:

Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին:

22-ամյա կիսապաշտպանը մոսկովյան ակումբում անցկացրել է 73 հանդիպում և դարձել՝ 24 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում