Բեքհեմը ցանկանում է իր ակումբում տեսնել Յուվենտուսի ևս մեկ ֆուտբոլիստի

Բեքհեմը ցանկանում է իր ակումբում տեսնել Յուվենտուսի ևս մեկ ֆուտբոլիստի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ինտեր Մայամի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինին: Այդ մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Բեքհեմը կապվել է թուրինյան ակումբի հետ՝ քննարկելու արգենտինացի հարձակվողի հավանական տեղափոխությունը: «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն արդեն հայտարարել է, որ Իգուաինին չի տեսնում որպես իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Կարևոր գործոն կարող է դառնալ 32-ամյա հարձակվողի աշխատավարձը: Ներկայումս Իգուաինը մեկ մրցաշրջանում վաստակում է 7,5 միլիոն եվրո, լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնում է, որ թուրինյան ակումբը առաջին հերթին հենց բարձր աշխատավարձի պատճառով է ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։

Իր հերթին tycsports-ը հայտնում է, որ արգենտինացին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Ֆլորիդան ներկայացնող ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրինան ակումբի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին տեղափոխվել էր «Ինտեր Մայամի»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում