Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվեց Գրանադա

Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվեց Գրանադա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ալբերտո Սորոն տեղափոխվել է «Գրանադա»: Այս մասին հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի գումարը կազմել է 2,5 միլիոն եվրո: Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպանին հաջողություն է մաղթել նոր ակումբում: Սորոյի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի է մինչև 2025-ի ամառը:

21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2019-ի ամռանը «Սարագոսայից»՝ 2.5 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սարագոսայում», որի կազմում մասնակցել է Սեգունդայի 34 հանդիպման, և դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում