Ռակիտիչ. Հպարտ եմ, որ խաղացել եմ Բարսելոնայում

Ռակիտիչ. Հպարտ եմ, որ խաղացել եմ Բարսելոնայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Սևիլյայի» նորեկ Իվան Ռակիտիչը խոսել է «Բարսելոնայում» անցկացրած տարիների մասին, հաղորդում է Sport.es-ը:

«Ինձ համար պատիվ էր խաղալ այս մեծ ակումբում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ:

Մինչ նոր հանդիպում»,- ասել է Ռակիտիչը:

Հիշեցնենք, որ Ռակիտիչը նախկինում արդեն խաղացել է «Սևիլյայում» (2011-2014 թվականներին), որի կազմում անցկացրել է 149 հանդիպում և դարձել՝ 32 գոլի հեղինակ:

Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել է 310 հանդիպում և դարձել՝ 36 գոլի ու 36 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում