Բարսելոնան թույլ կտա Վիդալին հեռանալ անվճար

Բարսելոնան թույլ կտա Վիդալին հեռանալ անվճար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կհեռանա թիմից։

Diario Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը համաձայն է խզել պայմանագիրը 33-ամյա չիլիացու հետ՝ թույլ տալով նրան հեռանալ թիմից անվճար։

Վիդալը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, սակայն ակումբը չի խոչընդոտելու նրա հեռանալուն։ Բացառված չէ, որ կատալոնացիները սիմվոլիկ գումար ստանան Վիդալի հեռանալու պարագայում։

Վիդալը կարիերան կարող է շարունակել «Ինտերում»։ «Ներաձուրիների» հետ նա երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում