Ռիվալդո․ Եթե Մեսսին մնա, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են երկրպագուները սուլելու նրան

Ռիվալդո․ Եթե Մեսսին մնա, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են երկրպագուները սուլելու նրան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին։ Բրազիլացի հարձակվողը չի պատկերացնում «Կամպ Նոուն» Մեսսիի մնալու դեպքում։

«Եթե նա (Մեսսին) մնա ակումբում, ապա ես չեմ պատկերացնում տեսարան, թե ինչպես են երկրպագուները սուլելու նրան «Կամպ Նոուում»»,- Ռիվալդոյի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ այսօր Լիոնել Մեսսիի հայրը հայտնել է, որ հավանական է սցենարը, որ Լեոն ևս մեկ տարով մնա կատալոնական թիմում ու միայն մյուս տարի տեղափոխվի այլ ակումբ։

Որոշ պարբերականներ էլ արդեն 90 տոկոս հավանականություն են տալիս Մեսսիի «Բարսելոնայում» մնալուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում