ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նրանց թվում է Կեյլոր Նավասը

ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նրանց թվում է Կեյլոր Նավասը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Պարի Սեն Ժերմենի» ևս 3 ֆուտբոլիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին գրում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստներն են դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպան Մարկինիոսը և հարձակվող Մաուրո Իկարդին։

Ավելի վաղ ՊՍԺ-ի կազմում Covid-19-ով վարակվել էին Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։

Հաղորդվում է, որ թիմի այս 6 ֆուտբոլիստները ինքնամեկուսացման մեջ են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում