Մեր խմբում ֆավորիտներ չկան․ Հարոյան

Մեր խմբում ֆավորիտներ չկան․ Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՍկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը․

«Չեմ կարծում որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է։ Մակեդոնիայի առավելությունը այն է, որ իրենց դաշտում ենք խաղում։ Գիտենք, որ մակեդոնացիները որակյալ ֆուտբոլիստներ ունեն։ Ինչ վերաբերվում է մեր հավաքականների նախորդ երկու դիմակայություններին, Ֆուտբոլը սխալների խաղ է․ առաջին խաղում մենք սխալվեցինք, երկրորդում՝ նրանք։ Մեր խմբում ֆավորիտներ չկան»,- ասել է Հարոյանը։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում